Երեկ Աբովյանում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հաղթել է գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնին հավակնում էր հինգ թեկնածու:

Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

Աբովյանում, որտեղ ընթանում էին քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազ. 519 ընտրողների 40,83 տոկոսը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։