Ավազակային հարձակման փորձ Հայբիզնեսբանկի մասնաճյուղի վրա. զինված տղամարդը վնասազերծվել է

Armtimes.com լրատվականի տեղեկություններով՝ քիչ առաջ ավակազային հարձակման փորձ է տեղի ունեցել Նոր Նորքի Հայբիզնեսբանկի մասնաճյուղի վրա:

Մեր տեղեկություններով, մոտ 30 տարեկան մի տղամարդ հրացանով մուտք է գործել բանկ, սակայն բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը վնասազերծել է նրան եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Մանրամասները՝ քիչ ուշ: