ՀՀ-ում հայտնի քաղաքական զարգացումներից հետո հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են կայուն կերպով. ՌԴ դեսպան

Հայաստանում հայտնի քաղաքական զարգացումներից հետո հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են կայուն կերպով և շարունակում են  կրել ստրատեգիական բնույթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Դրանք զարգանում են, ադապտացվում են նոր պայմաններն, նոր պահանջներին»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ երկու երկրների միջև տեղի են ունենում բաձրագույն հանդիպումներ: Հիշատակեց նաև վերջին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները:

«Մեր երկրի ներկայացուցիչները ռեգուլյար հանդիպում են, հեռախոսային զրույցներ են ունենում»,- ասաց նա:

Դեսպանն առանձնացրեց  Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության ստանձնման հանգամանքը: Նա նկատեց, որ Հայաստանը պատվով է առաջ տանում այն:

«Կա որոշում առաջիկայում Երևանում անցկացնել ԵԱՏՄ ղեկավարների նիստը: Սպասում ենք նաև Ռուսաստանի նախագահի այցին Երևան»,- ասաց նա:

Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջին տնտեսական գործընկերը, ավելացել են առևտրաշրջանառության ծավալները: «Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական ներդրողը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում մոտ քառասուն ռուսական կապիտալով ընկերություններ կան, որոնք  ամենաշատ հարկեր վճարողներն են:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: