Մասնագետը նշել է՝ ինչպես կարելի է քաղցած չմնալ ու ազատվել ավելորդ քաշից

Քեմբրիջի համալսարանի առաջատար գենետիկ Ջայլաս Յեոն ներկայացրել է այն պարզ կանոնները, որոնք թույլ կտան ուտել, սակայն չգիրանալ, գրում է Med2.ru-ն:

Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է ուտել սովորականից փոքր-ինչ քիչ և օգտագործել օրգանիզմին սովոր մթերք: Բացի այդ, հարկավոր է սննդի մի մասը փոխարինել մանրաթելերով հարուստ մթերքով՝ բանջարեղենով ու կանաչեղենով: Մասնագետը նշում է, որ նման մթերքի գործածության դեպքում ափսեն պետք է լի լինի: Նրա կարծիքով՝ տերևավոր բանջարեղենը հիանալի մթերք է տարատեսակ ուտեստներն ավելի համեղ դարձնելու և ավելորդ քաշից հեշտությամբ ազատվելու համար:

Փորձագետը նաև խորհուրդ չի տալիս հրաժարվել սննդամթերքի որևէ տեսակից կամ հետևել տարբեր սննդակարգերի, որոնք ենթադրում են որևէ մթերքի բացառում: Նա վստահ է, որ նման միջոցները միայն խանգարում են նիհարել, քանի օր օրգանիզմը չի ստանում սննդարար նյութերն ու սկսում է ճարպեր կուտակել:

Ավելորդ քաշից ազատվելու գործընթացն արագացնելու համար Ջայլաս Յեոն խորհուրդ է տալիս օրվա ընթացքում 12 ժամ քաղցած մնալ: Այս ժամերի մի մասը մարդը քնած է անցկացնում, իսկ մյուս մասը պետք է աշխատի օգտագործել միայն ջուր և առանց շաքարավազի թեյեր:

Աղբյուրը՝ tert.am