Հայտնի է Maxim ամսագրի վարկածով աշխարհի ամենացանկալի կինը (լուսանկար)

Maxim տղամարդկանց ամսագիրը կազմել է աշխարհի 100 ամենացանկալի կանանց վարկանշային աղյուսակը: Այն գլխավորել է մոդել, «Միսս Տիեզերք-2012» տիտղոսակիր Օլիվիա Կալպոն, գրում է nypost.com-ը:

27-ամյա Կալպոն կարողացել է ցանկում առաջ անցնել հայտնի մոդել և դերասանուհի Քեյթ Ափթոնից: Նրա լուսանկարը զարդարել է ամսագրի շապիկը: 

«Ես միշտ նայել եմ Maxim ամսագրի կազմած թոփ հարյուրյակը: Այնտեղ միշտ այնքան խելացի ու հաջողակ կանայք են եղել, որոնք ոգեշնչել են ինձ և ազդել իմ կարիերայի վրա»,- ասել է ցանկը գլխավորած Կալպոն: 

Նա ընդգծել է, որ ցանկում առաջին տեղը զբաղեցնելն իր համար նշանակալի արդյունք է, և նա դժվարությամբ է  դրան հավատում:

Աղբյուրը՝ tert.am