Ջրցան մեքենաներ ու մահակներ. Մոսկվայում երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 400-ի

17.03  Մոսկվայի կենտրոնում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 400-ի, հայտնում է meduza.io-ն:

16.03 Մոսկվայի կենտրոնում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 200-ի, հայտնում է meduza.io-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով:

Նրանց բերման են ենթարկել զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցում է մոտ 1200 մարդ:

Լրագրողները հայտնում են, որ «Ռոսգվարդիա»-ի մարտիկները մահակներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Նաև Մոսկվայի փողոցներում հայտնվել են ջրցան մեքենաներ, որոնք ջրում են երթի մասնակիցներին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: Նշվում է, որ նրանց թվում են մի շարք լրագրողներ: Երթի մասնակիցները բացականչել են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»: 

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: