Որոնք են ստամոքսի քաղցկեղի վաղ փուլերի հիմնական ախտանշանները

Ստամոքսի քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որի վաղաժամ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը: Մասնագետները նշել են այս հիվանդության առաջին ախտանշանները, որոնք իմանալը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել:

Բժիշկների խոսքով՝ այս հիվանդությանը սովորաբար նախորդում են համային նախասիրությունների փոփոխությունը, ախորժակի վատացումը, ստամոքսի այրոցն ու սրտխառնոցը: Ավելի ուշ հիվանդի մոտ նկատվում է թուլություն, անտարբերություն ու աշխատունակության անկում:

Ստամոքսի քաղցկեղը վաղ փուլերում հազվադեպ է հայտնաբերվում, քանի որ դրա ախտանշանները բնորոշ են նաև այլ խնդիրներին, որոնք որևէ կապ չունեն օնկոլոգիական հիվանդություններ հետ: Նման խնդիրների թվում են գաստրիտը, խոցային հիվանդությունը  և այլն: Միևնույն ժամանակ ստամոքսի քաղցկեղը շատ արագ է զարգանում, ուստի շատ կարևոր է, որ մասնագետները ժամանակին ախտորոշեն հիվանդությունը:

Առավել մանրամասն՝ tert.amկայքում: