Կարո՞ղ էիք պատկերացնել, որ նույն անձը 169 անգամ կարող է թաղման նպաստ ստանալ

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարո՞ղ էիք պատկերացնել,որ նույն անձը 169 անգամ կարող է թաղման նպաստ ստանալ, որի ընդհանուր գումարը կազմում է 33,8 միլիոն դրամ։

Եվ, ընդհանուր առմամբ, այսպիսի խախտումներով 80 անձ ստացել է 448 թաղման նպաստ՝ 89 միլիոն դրամ ընդհանուր չափով։

Եւ սա դեռ ընդամենը մեկ դրվագ է Հաշվեքննիչ պալատի տարեկան զեկույցից»: