Երեկ զոհված զինծառայողի զորացրվելուն 20 օր էր մնացել

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զինծառայողը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր: Խաչատրյանի զորացրվելուն մոտ 20 օր էր մնացել:

Աղբյուրը՝ infocom.am