ԵՄ-ն ՀՀ հյուսիսային երեք մարզերում իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Այս մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի և հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված է ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝ Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝ Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,- նշեց դեսպանը։

Նա վստահեցրեց, որ այս 13 մլն եվրո գումարի շրջանակներում փոքր ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝ զբոսաշրջության խթանման նպատակով: «Մենք մեծ հույս ենք կապում այս երեք մարզերի մարզպետների հետ, որպեսզի նրանք մեզ ուղղորդեն ու ոգեշնչեն այդ գումարը լավ ծախսելու համար: 

Առավել մանրամասն՝ lragir.am կայքում: