Բանանի ամենաօգտակար հատկությունները. 7 պատճառ սննդակարգում բանան ներառելու համար

Բանանն անչափ համեղ մթերք է, սակայն դրա բարձր կալորիականության պատճառով շատերը խուսափում են այս մրգից: Այնուամենայնիվ, մասնագետներն ընդգծում են, որ բանանը շատ օգտակար է, ուստի պետք է ներառվի յուրաքանչյուրի սննդակարգում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ հաճախ բանան ուտելու համար:

Հարուստ է մանրաթելերով

Բանանը պարունակում է մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր՝ ինչպես լուծվող, այնպես էլ չլուծվող: Լուծվող մանրաթելերը դանդաղեցնում են մարսողությունը, ինչը թույլ է տալիս խուսափել քաղցի զգացումից:

Պահպանում է սրտամկանի առողջությունը

Մեծ քանակությամբ մանրաթելերը շատ օգտակար են սրտամկանի համար: Դրանք նվազեցնում են սրտանոթային ու կորորնար հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Բարելավում է մարսողությունը

Բանանն ունի վառ արտահայտված քաղցր համ, ինչի պատճառով այն առաջացնում է ծանրության զգացում՝ միաժամանակ խթանելով նաև մարսողության գործընթացն ու օգնելով արագացնել նյութափոխանակությունը

Հարուստ է սննդարար նյութերով

Բանանը սննդարար նյութերի քանակությամբ լավագույն մրգերից մեկն է: Այն պարունակում է մեծ քանակությամ վիտամիններ ու հանքանյութեր, այդ թվում կալիում, կալցիում, մագնեզիում, մանգան, երկաթ, ֆոլատներ, նիացին, ռիբոֆլավին ու վիտամին B6:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: