Դիմորդները գոհ են, ծնողները՝ դժգոհ. ինչպիսին է ընդունելության քննությունների պատկերը

Երեկ ՝ հունիսի 18-ին, անցկացվեց մաթեմատիկայի միասնական քննությունը: Սա մեծ քննություններից վերջինն էր: Հանրապետության 28 քննական կենտրոնում քննություն պետք է հանձներ 4 428 շրջանավարտ-դիմորդ, որից 1 656-ը՝ մայրաքաղաքի 9 կենտրոնում:

Երեւանի համար 170 դպրոցում տեղակայված քննական կենտրոնից դուրս եկող դիմորդները մեզ հետ զրույցում, ըստ էության, դժգոհություններ չէին հայտնում. գոհ էին թե՛ գործընթացի կազմակերպվածությունից, թե՛ թեստերի բովանդակությունից: Նույնը, սակայն, չի կարելի ասել նրանց ծնողների մասին:

«Հսկողությունը ուժեղ էր, արտագրություն չկար, այդպիսի բան չեմ նկատել: Թեստը շտեմարանից էր, այնպես չէ, որ ինչ-որ անծանոթ հարց կար, որը չկարողանայի լուծել: Հնարավոր է՝ օրինակը փոխած լինեին, բայց ես չեմ նկատել: Մաթեմատիկայից ես, օրինակ, միջին մակարդակ ունեմ, շատ բարձր չեմ, եւ ինձ համար սովորական էր: Պարապելու ընթացքում թեստերը միշտ ինչպես գրել եմ, ինչին որ պատրաստվել եմ, այդպես էր: Ընդհանուր շատ լավ էր»,- ասաց Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան դիմած Սոֆա Չուտլյանը, որը շուրջ մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ: «Դպրոցի գիտելիքը հերիքում է, ինձ նորմալ բացատրել են, բայց մասնավոր պարապելն ինձ թվում է՝ պետք է: Եթե ես մենակ պարապեի, կարող է այնքան չաշխատեի տանը, ինչքան որ երբ ուսուցիչն է պարտադրում», — նկատեց նա:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: