Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։

Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:

Հունիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար էր նշանակվել Զարեհ Սինանյանը:

Աղբյուրը՝ gov.am