Իրավապահներն արգելել են Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից. փաստաբան

Ինչպես գրում է azatutyun.am-ը, իրավապահները երեկ արգելել են Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից։
Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր ասաց, որ Գևորգյանը՝ երեք օրով պետք է մեկներ Ռուսաստան, ունեին առաջին ատյանի դատարանի թույլտվությունը, սակայն սահմանին տեղեկացել են, որ Գևորգյանի նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանված։

«Տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունեցավ», — ասաց փաստաբանը։

2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Առավել մանրամասն՝ azatutyun.am կայքում: