Երևանը՝ արվեստի միջազգային կենտրոն. մեկնարկում է «Armenia Art Fair 2019»-ը

Երևւանն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կվերածվի արվեստի միջազգային կենտրոնի՝ շնորհիվ «Armenia Art Fair 2019»-ի եւ դրա շրջանակում անցկացվող «Art Week» մշակութային ծրագրի: «Արմենիա Արթ Ֆեյրն» առաջին անգամ կազմակերպվել է 2018 թվականին: Նախաձեռնության համահիմնադիրներն են Նինա Ֆըսթըգճեանը եւ Զառա Ուզունյան-Հելպինը: Արդեն երկրորդ տարին կազմակերպվող միջոցառումն այս անգամ ներկայացնելու է 8 երկրի ավելի քան 35 մասնակից ցուցասրահներ ու արվեստի համադրողների` Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից ու ԱՄՆ-ից: BRAVO.am-ը փորձել է պարզել, թե հետաքրքիր ինչ միջոցառումներ են անցկացվելու «Armenia Art Fair»-ի շրջանակում, որը մեկնարկելու է այսօր եւ բաց է լինելու մինչեւ հունիսի 3-ը: Մայիսի 25-ից մինչեւ հունիսի 2-ն ընթացքի մեջ կլինի նաեւ «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է անցկացվում եւ կրելու է ամենամյա բնույթ:

Ինչ է «Armenia Art Fair»-ը եւ ինչու այցելել

«Armenia Art Fair»-ը արվեստի տոնավաճառ է, որին մասնակցում են Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ, ակադեմիաներ, արվեստի անկախ համադրողներ, ինչպես նաեւ գնորդներ ու պարզապես հետաքրքրված մարդիկ: Միջոցառումը նպատակ ունի աջակցել երիտասարդ արվեստագետներին, կառուցել արվեստի շուկա եւ Հայաստանում զարգացնել արվեստի կրթությունը: «Armenia Art Fair»-ի հիմնական նպատակներից է նաեւ բարձրացնել արվեստի մասին իրազեկությունը եւ խրախուսել արվեստի ներդրումները Հայաստանում ու տարածաշրջանում, կիսել արվեստի ոլորտում լավագույն փորձը, ինչպես նաեւ նպաստել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը: 

Առավել մանրամասն՝ bravo.am կայքում: