Պարո´ն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից նայեք, ոճիրը արդարացում չունի, Քոչարյանին արդարացի պատիժ տվեք. տուժող

Դատական նիստի մեկնարկին դատավորը տուժող կողմի մյուս մասնակիցներից հետաքրքրվեց՝ արդյոք միանում են մեղադրող կողմի և տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքին: Բոլոր տուժողները միացան բողոքներին:

Ելույթ ունեցան տուժողներ Սուրեն Գևորգյանը և Անդրանիկ Հարությունյանը:
Սուրեն Գևորգյանը նշեց, որ միանում է մյուս տուժողի բողոքին ու իր դիրքորոշումը մինչև վերջ կտանի:

«Ինձ այս օրը գցելու, ընտանիքս ոչնչացնելու համար սահմանել ամենախիստ պատիժը: Նրա արարքների պատճառով ոչնչացել է իմ ընտանիքը, միայն ես եմ մնացել, ընտանիքիս մի մասը Ռուսաստան փախավ, մյուս մասը՝ Ֆրանսիա: Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն, ոճրագործը պետք է պատասխան տա:

Ինձ ջնջխված բերեցին տուն այդ օրը, կինս վախից շաքար ստացավ, ինչի հետևանքով հետո մահացավ: Ես պետության գլխին նպաստառու եմ, ոնց կարող է մարդուն խիղճը թույլ տալ ոչնչացնել հայաստանցուն, ինչի իր խիղճը թույլ տվեց իրեն գալ ինձ ոչնչացնել, ինչ էի արել իրեն:

Պարո´ն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից նայեք, ոճիրը արդարացում չունի: Իմ հոգին խռոված է իմ երկրում, պապերս յաթաղանից են փախել, իմ որդիս Ռոբերտ Քոչարյանից է փախել: Նրան արժանի պատիժ տվեք»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: