27 մլն դրամ՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման միասնական համակարգերի ներդրմանը

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով կառավարությունն այսօրվա նիստին մոտ 27 միլիոն դրամ հատկացրեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Գումարը տրամադրվելու է պետական բյուջեի հաշվին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրվող «Կրթության որակի ապահովում» ծրագրով նախատեսված միջոցներից:

Նախարարության հաղորդմամբ՝ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», որը բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից: Այս պահին սակայն ամբողջությամբ ներդրված և սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։

Աղբյուրը՝ hetq.am