Քիմ Քարդաշյանը զարդարել է ճապոնական Vogue-ի 3 շապիկները

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին զարդարել է հեղինակավոր Vogue ամսագրի շապիկը: Այս անգամ հայազգի գեղեցկուհին հայտնվել է ամսագրի ճապոնական հրատարակության օգոստոսյան համարի երեք շապիկներին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա Քարդաշյանը ներկայացել է իրեն ոչ բնորոշ էքսպերիմենտալ ոճում: Առաջին շապիկի վրա հեռուստաաստղը ներկայացել է բարեմասնություններն ընդգծող համարձակ զգեստով: Պարբերականը նկատում է, որ լուսանկարը գայթակղիչ է, բայց ոչ վուլգար:

Երկրորդ լուսանկարում երևում է միայն Քարդաշյանի դեմքը: Երրորդ շապիկի վրա հերոսուհին պարուրված է վարդագույն կտորով:

Հեռուստաաստղը շապիկների լուսանկարները հրապարակել է իր ինստագրամյան էջում ու մակագրել. «Սա ինձ համար իսկական երազանք էր, որն իրագործվեց»:

Նշվում է, որ Քարդաշյանն առաջին անգամ Vogue-ի շապիկին է հայտնվել ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Դա տեղի է ունեցել 2014թ.:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: