Մեր կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա, ՀՀ-ի թշնամիներին սպասվում է պարտություն. Հայաստանում նշում են Ոստիկանության զորքերի կազմավորման օրը

Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հանդիսավորությամբ նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման օրը: Այսօր լրանում է Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարին: Օրվա առթիվ Ոստիկանության գլխավոր վարչություն էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ հանդիսավոր միջոցառումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց ՀՀ ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, զինատեսակները, ոստիկանության զորքերի հնարավորությունները:  

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իր ելույթում նշեց, որ ոստիկանության զորքերն արդեն 27 տարի պատվով ու անձնվիրաբար են կատարում իրենց պարտականությունները:

«1992 թվականին ծայրահեղ ծանր վիճակ էր արցախյան ռազմաճակատում, վտանգված էին Հայաստանի սահմանները: Ոստիկանության զորքերի կազմավորումը ժամանակի հրամայական էր և կենսական անհրաժեշտություն ուներ: Մեզ անհրաժեշտ էր ամուր ռազմաճակատ և թիկունք: Այդ օրից անցել է ավելի քան քառորդ դար և հպարտությամբ կարող ենք փաստել, որ ոստիկանության զորքերը լիակատար կատարել են իրենց առջև դրված խնդիրները թե ռազմի դաշտում, թե հանցավորության դեմ պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ ոստիկանապետը:

 Նա ընդգծեց, որ արդեն մեկ տարի է ոստիկանության զորքերի զինծառայողները մարտական հերթապահության են իրականացնում սահմաններում՝ հավաստելով, որ պետական սահմանն անխախտ է լինելու: ՀՀ ոստիկանապետը հավաստիացրեց, որ այսօր արվում է ամեն ինչ ոստիկանության զորքերի որակները, մարտունակությունը բարձրացնելու, նյութատեխնիկական բազան հարստացնելու համար: Նա ընդգծեց, որ ՀՀ ոստիկանությունն ունի բոլոր կարողությունները պատվով կատարելու իր առջև դրված խնդիրները:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: