«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումն առնվազն աղետ կլինի». Պուտինը՝ Վաշինգտոն-Թեհրան լարված հարաբերությունների մասին

ուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ բնակիչների հետ ուղիղ կապի միջոցով շփման ժամանակ անդրադառնալով Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստեղծված գերլարված իրավիճակին, նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից Իրան ներխուժումն առնվազն «աղետ» կլինի:

«ԱՄՆ-ն ասում է, որ չի բացառում ուժի կիրառումը, իսկ դա տարածաշրջանի համար առնվազն աղետ կլինի: ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառումը կհանգեցնի տարածաշրջանում բռնության, միգուցե նաև փախստականների թվի աճի: Կարծում եմ նաև, որ նա, ով նման քայլ կձեռնարկի, տխուր հետևանքների կբախվի, քանի որ չափազանց բարդ է հաշվարկել՝ ինչ տեղի կունենա ռազմական ուժի կիրառումից հետո: Չէի ցանկանա, որ ամեն ինչ այդ սցենարով զարգանար»,-Պուտինի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն է տվել Թեհրանին հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ է կանգնել որոշումից:

Աղբյուրը՝ tert.am