Իտալական դիետա`մեկ շաբաթում 9 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշի դեմ պայքարը բավական բարդ է ու հոգնեցուցիչ: Ընդ որում, տարիքի հետ այս խնդրից ազատվելը շատ ավելի դժվար է լինում, քանի որ դանդաղում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը: Սակայն կա մի արդյունավետ միջոց, որը ոչ միայն արդյունավետ է, այլև պարզ է ու հասանելի:

Իտալական դիետան նախատեսված է ընդամենը 7 օրվա համար, ինչի շնորհիվ բացասաբար չի անդրադառնում ո՛չ օրգանիզմի, ո՛չ հոգեկան առողջության վրա: Սակայն անգամ այս մեկ շաբաթվա ընթացքում այն թույլ կտա ազատվել մինչև 9 կգ ավելորդ քաշից:

Իրականում իտալական դիետան ամենահասարակ սննդակարգն է, որի ընթացքում մարդն օրական սնվում է 3 անգամ՝ օգտագործելով անհրաժեշտ սննդարար նյութերով հարուստ մթերք: Ընդ որում, այս սննդակարգի շնորհիվ կարելի է ոչ միայն նիհարել, այլև ազատվել այտուցներից:

Սակայն հարկ է հիշել, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է հետևել որոշակի կանոնների: Անհրաժեշտ է.

  • բացառել սննդակարգից շաքարավազն ու քաղցրավենիքը,
  • չօգտագործել հացաբուլկեղեն,
  • օրական 1.5-3 լիտր մաքուր ջուր խմել,
  • օրական քնել առնվազն 7 ժամ,
  • քայլել օրական առնվազն 10 րոպե:

Իտալական դիետան.

Այս սննդակարգը ենթադրում է օրական երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ ու ընթրիք: Բացի այդ, սաստիկ քաղցի դեպքում կարելի է քնելուց առաջ մի բաժակ կեֆիր խմել, իսկ նախաճաշի ու ճաշի միջև խմել սուրճ մի կտոր մարմելադով կամ մի բուռ չրերով:

Նախաճաշի տարբերակներ.

  • 1-ին տարբերակը. 2 հավկիթով ձվածեղ, 50 գրամ պինդ պանիր ամբողջահատիկ հացով, 150 մլ կանաչ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):
  • 2-րդ տարբերակը. 200 գրամ շիլա պատրաստված ջրով (ամբողջահատիկ), 50 գրամ պինդ պանիր, 2 հատ խնձոր, կանաչ թեյ:
  • 3-րդ տարբերակը. 2 հատ խաշած հավկիթ, 3 ճաշի գդալ վարսակի թեփ՝ պատրաստված ջրով կամ անյուղ կաթով:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: