Ընդունվեց ՈԶ ծառայողների աշխատանքային ստաժը կրկնակի հաշվելու օրինագիծը

Ինչպես տեղեկացնում է lurer.com լրատվականը, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի կհաշվառվի աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից: 

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը պատգամավորներին էր ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառվի աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ միայն զինված ուժերի, այլ նաև այլ զորքերի դեպքում: Սա պայմանավորված է նրանով, որ 2018թ. հետո հակառակորդի հետ անմիջական շփման գծում հերթապահություն սկսեցին իրականացնել նաև ոստիկանության զորքերը:

Առավել մանրամասն՝ lurer.com կայքում: