Ովքե՞ր այս տարի կպայքարեն Գեղեցկուհու տիտղոսի և Հայաստանը «Միսս Տիեզերք»-ում ու «Միսս Աշխարհ»-ում ներկայացնելու համար

Հուլիսի առաջին կեսին Հայաստանում կրկին քննարկման կիզակետում կլինեն Գեղեցկուհու տիտղոսակրի հավակնորդներն ու հաղթողները: Գոհար Հարությունյանը երրորդ անգամ է կազմակերպում գեղեցկության մրցույթ: Այս տարի նա ընդլայնել է գործունեությունն ու միջոցառումը որպես փառատոն է անցկացնում: Այն կտևի 15 օր:

«Միսս Արմենիա» հիմնադրամի կազմակերպած փառատոնի շրջանակում կկայանան «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթները:

Tert.am Life-ը բացառիկ իրավունքով կներկայացնի, թե ովքեր են մասնակցելու մրցույթին: Տիտղոսակիր դառնալու և Հայաստանը հեղինակավոր գեղեցկության մրցույթներում ներկայացնելու համար կպայքարեն 17-28 տարեկան չամուսնացած 24 աղջիկ:

Ոմանք կմասնակցեն միայն «Միսս Տիեզերք Արմենիա», ոմանք՝ միայն «Միսս աշխարհ Արմենիա»-ին: Բանն այն է, միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են, օրինակ, «Միսս Աշխարհ»-ին կարող են մասնակցել 17-26 տարեկան, «Միսս Տիեզերք»-ին՝ 18-28 տարեկան աղջիկները: Բացի այդ, «Միսս աշխարհը» մասնակցության հնարավորություն է տալիս նաև սփյուռքահայերին, «Միսս Տիեզերքը»՝ միայն հայաստանաբնակներին:

«Միսս Տիեզերք Արմենիա»-ն կկայանա հուլիսի 9-ի՝ Գյումրու Սև բերդում: «Միսս աշխարհ Արմենիա»-ն՝ հուլիսի 15-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Առաջինը կունենա լողազգեստով ցուցադրություն, որը պարտադիր մաս է միջազգային մրցույթում: «Միսս աշխարհ Արմենիա»-ն լողազգեստով ցուցադրություն չի ունենա նույն՝ միջազգային մրցույթի չափանիշների հիմքով:

Առավել մանրամասն՝ Tert.am Life կայքում: