Դատախազությունը հաստատել է Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալու գործից անջատված մասով անձանց մեղադրանքները. գործը դատարանում է

Դատախազությունը հաստատել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի մեղադրանքը: Գործը դատարանում է, մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից:

Արաքս Դիլանյանը մեղադրվում է նախկին նախարարի կողմից առանձապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Վիկտոր Մարտիրոսյանը` կաշառքի օժանդակության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքների, Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008 թվականի սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Առավել մանրամասն՝ hetq.am կայքում: