Իրկուտսկի ջրհեղեղի սարսափելի կադրերը

Իրկուտսկի շրջանում սաստիկ անձրևների պատճառով ջրհեղեղ է սկսվել։ Տուլուն քաղաքն ամբողջությամբ ջրի տակ է անցել։

Ջրհեղեղի հետևանքով մահացել են 3 մարդ, որոնցից մեկը երեխա է, 94 հոգու հիվանդանոց են տեղափոխել, ևս 251–ին օգնություն են ցուցաբերել ամբուլատոր պայմաններում։

Հունիսի 28-ից արտակարգ դրություն է հայտարարվել. հորդառատ անձրևի պատճառով հեղեղում է սկսվել։ Իրկուտսկի շրջանի` ջրի տակ անցած Տուլուն քաղաքից ավելի քան 1.5 հազար մարդու են տարհանել։

Այժմ գետում ջրի մակարդակը գերազանցում է 13 մետրը (կրիտիկական ցուցանիշը 7 մետրն է)։ Ժամանակավոր կացարաններ են տեղափոխել 1023 մարդու, որոնցից 214 երեխաներ են։

Մարզում, որտեղ բնակչության թիվը մոտավորապես 9 հազար է, շուրջ 4 հազար տուն ջրի տակ են անցել։

Ջրհեղեղի հետևանքները վերացնելու աշխատանքներով զբաղվում են ԱԻՆ–ի աշխատակիցները (շուրջ 600 մարդ)։


Առավել մանրամասն՝ ipress.am կայքում: