Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Էդվարդ Հովհաննիսյանին եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով.

Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։