Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ես ունեի ամեն ինչ. մեծ ու լուսավոր սենյակ, անձնական լոգասենյակ, որտեղ կարելի էր լոգանք ընդունել ամեն-ամեն օր…
Եվ, եթե չէիր ալարում հանվել և հագնվել, կարող էիր լողանալ օրական 10 և ավել անգամ:
Ես ունեի ծառա,  շա՜տ ուտելիք, խմիչք և զվարճանքներ:
Ես ունեի ամեն ինչ, բացի մի բանից՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻ՜Ց…
Իրականում այն ժամանակ այդքան էլ չէի զգում դրա կարիքը:
Դուք կարող եք ինձ քննադատել… Որքան ուզեք…
Հա՜, ես իսկապես ապրում էի Բալզանի տանը և նրա հաշվին


Ես քնում էի նրա հետ, վայելում Փարիզը, ձի քշում…
Ես հագնվում էի նրա փողերով, բայց չէի սիրում նրան:
Իրականում նա էլ ինձ չէր սիրում…
Ես նրա համար ուղղակի ընկեր էի, սիրուհի՜…
Մեկ-մեկ սիրունիկ, հաճախ զվարճալի մեկը, որն ունի միայն իրեն հատուկ հմայք…
Խաղալի՞ք…
Գուցե…
Բայց ես այնքա՜ն էի հանգստություն ուզում, գոնե շատ քիչ, թեկուզ շատ կարճ…
Ուզում էի ինձ ալարկոտ մեկը զգալ, որին երես են տալիս,
Որը չի մտածում՝ որտեղից կարող է գումար գտնել, երբ հաճախորդները հանգստի են մեկնել…
Որը չի մտածում՝ ինչպես վճարել սենյակի վարձն ու ինչպես խնայել, որ կարողանա զգեստ ստեղծելու համար մի շատ սովորական կտոր գնել:
Դեռ երեկ ես մանկատան երեխա էի, որի համար ոչ ոք չէր վճարում:
Իսկ այսօր…
Այսօր ես ապրում էի XVII դարի՝ հսկայական պատուհաններով դղյակում:
Ես գրեթե մի ամբողջ օր պառկում էի ահռելի մահճակալի վրա, որի կողքին սուրճով լի սեղան էր:
Իսկ սենյակումս շրջում էի Բալզանի մետաքսե գիշերազգեստով:
Բալզանն ասում էր.
-Կյանքումս քեզ նման ալարկոտի չեմ հանդիպել… Իսկ ինձ ասում էին՝ աշխատասեր ես, ջանասե՜ր:
Ես պատասխանում էի.
– Բախտդ չի բերել, ինձ այն պահին ես հանդիպել, երբ որոշել եմ հանգստանա՜լ…

Առավել մանրամասն՝ vnews.am կայքում: