Կրակոցներ` Երևանում. «օրենքով գող» է սպանվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Երեւանում սպանվել է «օրենքով գող»:

Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել եւ դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել են սպանվածի դին:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները, ոստիկանության փորձաքրեագետները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկն է:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի հատկանիշներով:

Աղբյուրը՝ SHAMSHYAN.com