Սահմանադրության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը կոչումներ է շնորհել

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.

— ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

— ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

— ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան, 

— ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 

— ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 

— Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 

— ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 

— Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: 

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո:»