Դավիթաշենի ոստիկանները հանցագործներին ձերբակալել են դեպքի վայրում` գողոնը դուրս հանելիս

Հուլիսի 7-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հենց դեպքի վայրում գողություն կատարելիս, ավարը դուրս հանելիս, տաք հետքերով բռնել են գողերին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 44/1 հասցեում գործող «Մարի» հանրախանութից գողություն կատարելու պահին բռնել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Ն. Մովսեսյանին և Դ. Ղազարյանին: Վերջիններիս մոտ եղել են խանութից գողացված ապրանքներ: 

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վերջին ամիսներին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայության արդյունքում կարողացել են ոչ միայն բացահայտել, այլ նաև կանխել բազմաթիվ հանցագործություններ:

Առավել մանրամասն՝ Shamshyan.com կայքում: