Իրանը 2-րդ անգամ կխախտի ուրանի հարստացման թույլատրելի շեմի վերաբերյալ միջազգային արգելքը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են խախտել 2015թ. Թեհրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի դրույթներից մեկը, որը վերաբերում է ուրանի հարստացման թույլատրված շեմին:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, երկրի իշխանությունների փոխանցմամբ՝ իրենք ուրանը կհարստացնեն ոչ թե թույլատրված 3.67, այլ 5%-ով:

Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցորդ Աբաս Արաղչին՝ հավելելով, որ երկիրն ամեն 60 օրը մեկ կկրճատի միջուկային պայմանագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները:

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանը բավականաչափ ժամանակ էր տվել դիվանագիտությունը գործի դնելու համար, սակայն այժմ ստիպված է նման քայլերի դիմել: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարվա մայիսին դուրս է եկել համաձայնագրից ու վերականգնել մինչ այդ Իրանի նկատմամբ չեղարկված պատժամիջոցները, մինչդեռ եվրոպացի գործընկերները չեն կարողանում իրագործել պայմանագրի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները:

Առավել մանրամսն՝ tert.am կայքում: