Գորի-Քարելի ավտոճանապարհի հետևանքով 3 տուժածները կտեղափոխվեն Հայաստան. ԱԻ փոխնախարար Ա. Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել էր ՀՀ ԱԻՆ-ը, Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի առնչությամբ, նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ, նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մեկնել էր Վրաստան:

Վրաստանում քննարկվում էր Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների՝ Հայաստան տեղափոխման հարցը. տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:

Արդյունքում նախարարի հանձնարարությամբ Վրաստանում գտնվող փոխնախարար Արմեն Հարությունյանը տեղեկացրել է, որ հուլիսի 8-ի առավոտյան պատահարի հետևանքով 3 տուժածները (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.) կտեղափոխվեն Հայաստան:

Աղբյուրը՝ mes.am