Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հուլիսի 7-ի ցերեկը և 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հուլիսի 7-ին կեսօրից հետո, 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։