Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7-ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ 

Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո Պո Կունի և Սինգապուրի, ինչպես նաև հարևան երկրների ու տարածաշրջանների՝ Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հոնգկոնգի, Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հայկական փողոցի նորաբաց այգում տեղի է ունեցել «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արձանը կառուցվել է բարերար Խաժակ Մանուկյանի նախաձեռնությամբ:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: