Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիսից. Դավիթ Անանյան

Ինչպես տեղեկացնում է armtimes.com լրատվականը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.
« Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիս ամսից: Բայց, որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք եւ յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների:

«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները կամ իրենց կողմից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»,- ասաց Անանյանը:

Հարցին, թե որոնք են այդ կոշտ միջոցները, Անանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գնում եւ նրան, ըստ էության, առերեւույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրը իրականացնելու արդյունքում դուք որեւէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից ավելի կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: 

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: