Վրաստանում ողբերգական վթարից տուժածներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը: Տուժածն «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակներիդեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին«Mercedes»մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն (31 տ.), Լ.Մ.-ն (15 տ.) և Մ.Մ.-ն (13 տ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: