Ճապոնիայում «Հռոմեական սուտակ» տեսակի խաղողն աճուրդում վաճառվել է 11 հազար դոլարով

Ճապոնիայում «Հռոմեական սուտակ» (Ruby Roman) տեսակի խաղողն աճուրդում վաճառվել է 1,2 մլն իենով՝ 11 հազար դոլարով, գրում է kyodonews.net-ը:

«Հռոմեական սուտակ» կոչվող խաղողի տեսակը չափազանց հյութալի է, փոքր-ինչ թթվայնություն ունի և շաքարի մեծ քանակություն: Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում աճեցված խաղողի յուրաքանչյուր հատիկը կշռել է ավելի քան 20 գրամ:

Գնորդն է դարձել Ճապոնիայի հյուրանոցների մասնավոր ցանցի սեփականատերը։

«Մենք առաջարկեցինք 1,2 մլն իեն, որպեսզի նշենք տեղական աճուրդներում խաղողի այս տեսակի հայտնվելու տասներկուերորդ տարեդարձը»,-հայտնել է հյուրանոցային ցանցի 45-ամյա մենեջեր Տակաշի Հոսոկավան: 

Նշենք, որ խաղողն առանձնանում է խոշոր հատիկներով: Խաղողի այդ տեսակն Իսիկավայի տարածք է բերվել 1994 թվականին, իսկ վաճառքի է հանվել միայն 2000-ականներին: 

Աղբյուրը՝ tert.am