ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունվեց բանաձև, որում ամբողջությամբ դուրս բերվեց Ղարաբաղը և 7 շրջանները որպես ադրբեջանական տարածք ներկայացնող եզրույթը. ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգաավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կրկին ԵԱՀԿ ԽՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ մասին.

Եթե հանկարծ ադրբեջանամետ բանաձևը նախնական տեսքով անցներ և չլիներ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության հաղթարշավը, եթե հանկարծ չկարողանային փոխել բանաձևի նախնական տեքստը, որում առկա էին «The Nagorno Karabagh and seven distinct districts of Azerbaijan» ձևակերպումները և տարածքային ամբողջականության դրույթը՝ առանց հավասարազոր ինքնորոշման իրավունքի, եթե ձախողեին ու չկարողանային հռչակագրի տեքստում ներառել «Հայոց ցեղասպանության մասին» պարբերությունը, որը ոչ միայն ողջունում է Իտալիայի և Ֆրանսիայի խորհրդարանների կողմից ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր սահմանելը, այլև կոչ է անում բոլոր ազգային խորհրդարաններին հետևել այս օրինակին, եթե այս ամենը ձախողեին, ապա դա այս օրերին կդառնար top news, ասուլիսներ ու քննարկումներ կհրավիրվեին, ուղիղ եթերներ կարվեին, դրանք հնարավոր բոլոր մեդիաներով կտարածվեին և կորակվեր որպես մեծ, աննախադեպ պարտություն, պատերազմի նախադրյալ և այլն:

Առավել մանրամասն՝ Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում :