Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները նորից հանդիպում են Բաքվում

Այսօր Բաքվում հանդիպելու են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսը: Վերջինս այդ պաշտնում նշանակվել է անցած մայիսին:

Այդ մակարդակի հանդիպումներ Բաքվում երկու անգամ տեղի են ունեցել 2018 թվականին:

Վալերի Գերմասիմովը նաև հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ:

Աղբյուրը՝ azatutyun.am: