Վիզաների ազատականացման մասին ՀՀ վարչապետի ուղերձը կփոխանցի ԵՄ անդամ պետություններին. Տուսկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: 

Ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Պարոն Տուսկ, ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ: Եվրոպական միությունը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք կարեւորում ենք ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, եւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ կապերի զարգացման գործում եւ շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար», — նշել է ՀՀ վարչապետը:

Առավել մանրամասն՝ infocom.am կայքում: