Ստեփանակերտում սկսվել են բնակելի նոր թաղամասի կառուցման աշխատանքներ

Բակո  Սահակյանին  ուղեկցում  էին  ԱՀ   պետական նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը, ԱՀ  քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանը,Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանը, շինարարական  կազմակերպության  ներկայացուցիչներ: Նրանք  ծանոթացել  են  շինաշխատանքների  ընթացքին  և   քննարկել   մի  շարք  հարցեր:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ  քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանն  ասել է, որ  բնակելի  նոր  թաղամասի  կառուցումն    իրականցվում  է են   մասնավոր  ներդրողների  միջոցներով.  շինաշխատանքները  մեկնարկել  է  ընթացիկ   տարվա    հուլիսից:Նախարարը   նշել  է, որ  բնակելի  նոր  թաղամասում   նախատեսվում  է  ունենալ   13  մասնաշենքով  200  բնակելի    տներ:
Խոսելով   իրականացվող  աշխատանքների  մասին՝ մեր  զրուցակիցը  մասնավորապես   ասել է. «Ներկայումս  սկսված  են  առաջին, երկրորդ, երրորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ,  տասներեքերորդ  և  տասնչորսերորդ    մասնաշենքերի  հիմքերի  փորման  աշխատանքները: Այնուհետև  կսկսվի     հիմքերի   բետոնային,   կարկասային  մասի,  կմախքի   կառուցման  աշխատանքները: Ամսվա   ընթացքում  շինարարներին  կտրամադրվի    ամբողջ  թաղամասի     նախագծանախահաշվային   փաստաթղթերը: Թաղամասը   նախատեսվում  է շահագործման   հանձնել    2020-2021  թվականին»:

Առավել մանրամասն՝ Արցախպրես կայքում: