ՀՀ ԶՈՒ-ում և Արցախի ՊԲ-ում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 2-ով

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանական բանակում 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: 2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված: 
Այսինքն` ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով»,- գրել է Աբրահամյանը:

Նա նաև ներկայացրել է այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետևյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ.

Առավել մանրամասն՝Արմենպրես կայքում: