«Ես կկարողանամ». շուրթերի միջոցով կարդալու մասնագետն ասել է, թե ինչ է վերջին ցնցման նոպայի ժամանակ շշնջացել Մերկելը

Շուրթերի միջոցով կարդալու մասնագետ Ջուդիթ Հարթերը Antenne Bayern ռադիոկայանին պատմել է, թե ինչ է շշնջացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն երրորդ ցնցման նոպայի ժամանակ, գրում է rosbalt.ru-ն:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում կայացած հանդիպմանը: Տեսանյութից դատելով՝ Մերկելն ինչ-որ բան է շշնջացել՝ չնայելով ֆինն գործընկերոջը:

Փորձագետի խոսքով՝ Մերկելը կրկնել է հետևյալ արտահայտությունը՝ «Ես կկարողանամ» («Ich schaffe das»):

Անձամբ կանցլերը լրագրողներին հայտնել է, որ իր առողջության համար անհանգստանալու կարիք չկա: Սակայն նախօրեին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպմանը նա հիմնը նստած է լսել:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում սա արդեն Մերկելի երրորդ նոպան է եղել հանրության առաջ: Առաջին անգամ նա ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: