Բուրգերը սպասում են զբոսաշրջիկներին

Եգիպտոսի իշխանություններն այցելության համար բացել են հնագույն բուրգերը, որոնք գտնվում են մայրաքաղաք Կահիրեից ոչ հեռու։ Եվրանյուզի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ կառավարությունը որոշել է նման քայլի գնալ զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար, որը զգալիորեն նվազել է 2011 թվականի հեղաշրջումից հետո առաջացած քաղաքական ճգնաժամի հետևանքով։

Եգիպտոսի հնությունների գործերով նախարարը հայտնել է, որ Դահշուրի փարավոնների դամբարանադաշտում եգիպտացի հնագետները հայտնաբերել են մի քանի սարկոֆագներ, որոնք արված են քարից, կավից ու փայտից, դրանց մի մասում մումիաներ կան։

«Դահշուրը շատ կարևոր հնագիտական վայր է։ Այդտեղ առնվազն 5 բուրգ կա»,- ասել է  նախարարը։

Այդտեղ հայտնաբերվել է մահադիմակներ և քարի հետ աշխատանքային գործիքներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 7-4-րդ դարերով։ Դահշուրում հնագիտական ուսումնասիրությունները վերսկսվելու են օգոստոսին։

Աղբյուրը՝ panorama.am