Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները:

«Գիտենք, որ, ցավոք, այսօր դեռևս բազմաթիվ մարդիկ ապրում են տնակներում, և մենք խնդիր ենք դրել հստակ արձանագրել, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը և ճշտել հարցի գինը, այսինքն, թե ի՞նչ ծավալի ֆինանսավորում է անհրաժեշտ դրա համար:  Կա նաև երկրորդ խնդիրը՝ վերացնել ոչ միայն աղետի գոտին զուտ տնակ կամ բնակարան տրամաբանության մեջ, այլ հարցը դիտարկել քաղաքաշինական զարգացման հեռանկարի և տրամաբանության մեջ: Եթե ուղղակի մենք պրոցեսը դիտարկենք միայն տրամաբանության մեջ՝ մարդիկ տնակներում են ապրում, թե՝ ոչ, շատ հնարավոր է, որ մենք այդ մոտեցման արդյունքում ունենանք իրավիճակ, որ մարդիկ տնակներում չեն ապրում, այլ ապրում են բնակարաններում կամ տներում, բայց դրանից Գյումրին, Վանաձորը կամ աղետյալ մյուս բնակավայրերը չեն դադարել աղետի գոտի լինելուց, որովհետև դրանով սահմանափակվել է նրանց քաղաքաշինական զարգացման հնարավորությունը:

Առավել մանրամասն՝Արմենպրես կայքում: