Իջևանում անկարգությունների գործով բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3–ը ներկայացել է ինքնակամ, ձեռնարկվում են միջոցառումներ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը

Դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ:

13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։

7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

5-անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: