Երևանում միմյանց են բախվել Opel-ն ու Mercedes-ը. կա տուժած

Հուլիսի 22-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Տիչինա և Ոսկանյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZC 638 համարանիշի և Mercedes մակնիշի 36 DU 104 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ըստ կայքի՝ շտապօգնության բրիգադը առաջին բուժօգնություն է ցուցաբերել Opel-ի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, սակայն որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։