Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել

Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ընտրվել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում, ինչը նշանակում է, որ նա կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը, գրում է The Guardian-ը:

Վարչապետի պաշտոնի համար պայքարում Ջոնսոնն առաջ է անցել արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթից: Ակնկալվում է, որ Ջոնսոնը պաշտոնապես կառավարության ղեկավարի պարտականությունները կստանձնի հուլիսի 24-ին: 

Հիշեցնենք, որ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը՝ «Բրեքզիթ»-ի գործընթացն ավարտելու անկարողության մասին քննադատությունների ֆոնին հրաժարական էր տվել:

Բորիս Ջոնսոնը 2008-2016թթ. Լոնդոնի քաղաքապետն է եղել, որից հետո դարձել է ԱԳ նախարար: Նա կողմ է հանդես գալիս 2019-ի հոկտեմբերից ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուն, եթե անգամ Լոնդոնը չկարողանա գործարքի մասին համաձայնության գալ Բրյուսելի հետ:

Աղբյուրը՝ tert.am