ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի իշխանությունը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Парламентская газета» թերթը, նշելով, որ Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ:

Նախագիծը պատրաստել է Ռուսաստանի կառավարությունը, որն էլ խորհրդարանը պատրաստվում է քննարկել հուլիսի 23-ի լիագումար նիստում: Ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը՝ դառնա անժամկետ:

Առաջարկությունների համաձայն՝ քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ:

Առավել մանրամասն՝Արմենպրես կայքում: