Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. ոստիկանություն

Tert.am-ի տեղեկություններով՝ Թալինի տարածաշրջանում մի քանի երիտասարդներ գնացել են լողալու, որի ընթացքում երիտասարդներից մեկը խեղդվել է:

Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու համար Tert.am-ը պարզաբանում խնդեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից, որտեղից հայտնեցին, որ այդ մասին ոստիկանությունն ահազանգ ստացել է:

«Հուլիսի 24-ին՝ ժամը 19.30-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2001-ին ծնված մի երիտասարդ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ երիտասարդը լողալու նպատակով մտել է Ախուրյանի ջրանցք, որի ընթացքում ջրահեղձ է եղել»,-ասաց վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: